Մայիսի 8-ին և 9-ին կկայանան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրի հետաձգված հանդիպումները: ՀՖՖ մամլո ծառայությունն «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ այդ խաղերը կսպասարկեն մրցավարական հետևյալ անձնակազմերը`
«Իմպուլս» – «Ուլիս»` Տիգրան Հովսեփյան, Վանիկ Սիմոնյան, Արմեն Կոստանյան, Անդրանիկ Արսենյան, Գևորգ Հովհաննիսյան:
«Գանձասար» – «Շիրակ»` Գևորգ Եղոյան, Հովհաննես Ավագյան, Մեսրոպ Ղազարյան, Էրիկ Գալստյան, Կարեն Նալբանդյան:









































