Իսպանացի մասնագետ Տիտո Վիլանովան, ով ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Բարսելոնա»-ն, ցանկանում է կատալոնական ակումբում տեսնել «Միլան»-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվային:
Ֆուտբոլիստին ցանկանում էր Իսպանիա հրավիրել նաև «Բարսելոնա»-ի ներկայիս գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, սակայն «ռոսսոներիներ»-ը բազմիցս հայտարարել են, որ բրազիլացու տրանսֆերը չեն վաճառի:
Չնայած իտալական ակումբի դիրքորոշմանը` Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակրի սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան արդեն սկսել է բանակցել «Միլան»-ի ղեկավարության հետ:






































