«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալլիանին հայտարարել է, որ ակումբը չի պատրաստվում նոր հարձակվողների տրանսֆերներ ձեռք բերել առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Մենք չենք պատրաստվում փոփոխություններ կատարել թիմի պաշտպանական գծում: Մայիսի 14-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում մանրամասն կքննարկենք ակումբի տրանսֆերային քաղաքականությունը: Այժմ մտածում ենք միայն երկրի առաջնության մասին: Չէի կարողանում հավատալ, որ «Յուվենթուս»-ը միավորներ է կորցրել «Լեչչե»-ի հետ կայացած խաղում:
«Միլան»-ը հիանալի մրցաշրջան է անցկացնում: Իտալիայի առաջնության ավարտից 2 տուր առաջ մենք մեր ակտիվում ունենք 77 միավոր և շարունակում ենք պայքարը Սկուդետտոյի համար»,- Sky Sport Italia-ին տված հարցազրույցում հայտարարել է Գալլիանին:









































