Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել միավորներ հանել թիմերից պայմանավորված խաղեր կազմակերպելու փորձի համար, մինչդեռ մինչ այդ դրա համար թիմերը ուղարկվում էին ավելի ցածր դիվիզոններ:
Ֆեդերացիայի ղեկավար Յիլդիրիմ Դեմիրորենի խոսքերով, ֆեդերացիայի էթիկայի կոմիտեն եկել է այն եզրակացության, որ չկա որևէ ապացույց, որ ֆուտբոլիստները փորձել են նման խաղ կազմակերպել: Այդ իսկ պատճառով էլ, թիմին ուղարկել ավելի ցածր դիվիզիոն, կարող է չափազանց ծանր պատիժ լինել:
Իսկ այժմ այդպիսի փորձի համար թիմերից կհանվեն ամենաքիչը 12 միավոր:










































