Դեռ չէր հասցրել ամբողջ աշխարհով մեկ տարածվել այն լուրը, որ նորվեգացի էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունի «Ճիչ» նկարը վաճառվել է 120 մլն դոլարով, երբ բրիտանական լրատվամիջոցները հրապարակեցին նրա հավանական տիրոջ անունը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նկարի հավանական տերը կարող է լինել ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչը:
Աշխարհում ամենաճանաչված նկարներից մեկը` «Ճիչը», վաճառվել է Նյու Յորքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ: Նկարի արժեքը 119 մլն 992.5 հզ. դոլար է, որը դարձել է արվեստի գործի համար երբևէ սահմանված ռեկորդային գին:
Նախկինում ամենաթանկ կտավը Պաբլո Պիկասոյի «Մերկություն, կանաչ տերևներ և կուրծք» աշխատանքն էր, որը վաճառվել էր 106.5 մլն դոլարով:










































