The Telegraph-ի տեղեկացմամբ` Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը պատրաստվում է պայմանագիր առաջարկել Լևերկուզենյան «Բայեր»-ի հարձակվող Անդրե Շյուրրլեին:
Լնդոնյան ակումբը պատրաստ է 14-15.5 մլն ֆունտ առաջարկել 21-ամյա գերմանացու տրանսֆերի դիմաց: Հայտարարվում է, որ տրանսֆերային այս գործարքը մեկը կլինի այն գնումներից, որոնք նպատակաուղղված են թիմի վերակառուցմանը և երիտասարդացմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Չելսի»-ն հայտարարել է, որ պայմանգիր է ստորագրել «Վերդեր»-ի կիսապաշտպան Մարկո Մարինի հետ:









































