Բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ «Չելսի»-ի ղեկավարները Բաթերսի էլեկտրակայանը գնելու հայտ են ներկայացրել: Այն զբաղեցնում է 39 ակր, ինչը կբավարարի «արիստոկրատներին» նոր` 60,000 մարդ տեղավորող մարզադաշտ կառուցելու համար: Սակայն լոնդոնցիների ֆանատները «Սթեմֆորդ Բրիջ»-ից հնարավոր տեղափոխության լուրը բացասական են համարել:
2011 թվականին «Չելսի»-ն փորձել է գնել ակումբի ներկայիս մարզադաշտի մերձակա տարածքը, բայց մերժում է ստացել: Ակումբի ղեկավարներն անհրաժեշտ են համարում նոր արենայի կառուցումը, քանի որ գտնում են, որ այն զգալիորեն կհամալրի «կապտագույնների» բյուջեն: Նրանք նաև կբարելավեն նորակառույց մարզադաշտի հետ կապ ունեցող բոլոր տարրերի վիճակը: Իր նախագիծը «Չելսի»-ն մտադիր է կյանքի կոչել Almacantar ընկերության օգնությամբ:






































