The Sun-ը հայտնում է, որ չինական «Շանհայ Շենհուա» ակումբի գլխավոր մարզիչ Նիկոլյա Անելկան մտադիր է իր թիմ հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Մայքլ Օուենին:
«Կարմիր սատանաների» հետ 32-ամյա հարձակվողի ստորագրած պայմանագրի ժամկետը լրանում է առաջիկա ամռանը: Անգամ եթե Ալեքս Ֆերգյուսոնը որոշում կայացնի ևս 1 մրցաշրջան օգտվել Օուենի ծառայություններից, ֆինանսական առումով «Շենհուա»-ի առաջարկը շատ ավելի գրավիչ կլինի ֆուտբոլիստի համար:
Չինական ակումբը նախատեսում է գրավել երկրպագուների ուշադրությունը: Ուստի` անվանի ֆուտբոլիստների ծառայությունների համար չի պատրաստվում խնայել ո´չ գումար, ո´չ ջանք:









































