ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ Հունաստանի ազգային առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Օլիմպիակոս»-ի հարձակվող Քևին Մարիլյասը, որը 25 հանդիպումներում 20 գնդակ է հեղինակել: Երկրպագուներն ու ֆուտբոլային փորձագետները նրան ճանաչել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:
«Օլիմպիակոս»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն Աթենքում կայացած պաշտոնական արարողության ժամանակ նույնպես արժանացել է մրցանակի: Պիրենեյան ակումբը գլխավորող մասնագետը լավագույն մարզչի կոչում է նվաճել:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել «Քսանտի»-ի և Հունաստանի երիտասարդական հավաքականի մարզիկ Պանայոտիս Վլաչոդիմոսը:






































