«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դեմ չի լինի իր թիմի կազմում ընդգրկել «Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեին:
Ավելի վաղ Պիկեն արդեն հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում, որից հետո վարձակալության հիմունքներով խաղացել է «Սարագոսա»-ում: Հենց այս թիմից էլ պաշտպանը տեղափոխվել է «կապտանռնագույնների» ակումբ:
Իսպանական լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում, որ Պիկեն շնորհազրկվել է կատալոնական ակումբի մարզչի կողմից: Չնայած այն փաստին, որ վերջինս մրցաշրջանի ավարտին լքելու է թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, Ֆերգյուսոնն, այնուամենայնիվ, ցանկանում է ձեռք բերել Պիկեին:






































