Եվրոպայի ինտերնետ-պորտալների տեղեկությունների համաձայն` «Բայեր»-ի կիսապաշտպան Միխայիլ Բալաքի ծառայությունները հետաքրքրում են Կանադայի «Մոնրեալ Իմպակտ» ակումբի ղեկավարությանը: 35-ամյա ֆուտբոլիստը տեղեկացված է այդ մասին և արդեն խոսել է Մոնռեալի ակումբի ներկայացուցիչների հետ:
«Բայեր»-ի հետ ստորագրած Բալաքի պայմանագրի ժամկետն ավարտվելու է ընթացիկ տարվա հունիսի 30-ին, որից հետո կիսապաշտպանը հնարավորություն կստանա լքել ակումբը` ազատ գործակալի իրավունքներով:










































