Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի մասնակից 4 թիմերից երեքն արդեն հայտնի են: Հունվարի 25-ին «Պալերմո»-«Պարմա» խաղի հիմնական և ավելացված ժամանակում հաշիվն այդպես էլ չբացվեց: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում հաջորդ փուլ դուրս եկավ «Պալերմո»-ն (5:4): Գոլեր չգրանցվեցին նաև երեկ կայացած «Նապոլի»-«Ինտեր» խաղում : 11-մետրանոց նշակետից ավելի դիպուկ գտնվեցին Լեոնարդոյի սաները (4:5): Մյուս քառորդ եզրափակիչում «Միլան»-ը Պատոյի դուբլի շնորհիվ 1:2 հաշվով առավելության հասավ «Սամպդորիա»-ի նկատմամբ: «Միլան»-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ թիմի նորեկներ Վան Բոմելն ու Էմանուելսոնը: Քառորդ եզրափակիչ վերջին հանդիպումը կկայանա այսօր` «Յուվենտուս»-ը կընդունի «Ռոմա»-ին: