Այսօր առավոտյան հայտնի դարձան Australian Open-ի կանաց եզրափակիչի մասնակիցները: Առաջին կիսաեզրափակիչում բելգիացի Կիմ Կլայստերսը երկու սեթում (6:3, 6:3) հեշտ հաղթանակ տարավ ռուս Վերա Զվոնարյովայի նկատմամբ: Մյուս կիսաեզրափակիչում չին Նա Լին 3 սեթում (3:6, 7:5, 6:3) պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, դանիացի Կարոլին Վոզնյաչկիին և դարձավ Չինաստանը ներկայացնող առաջին թենիսիստուհին, որը կխաղա «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարի եզրափակիչում:









































