Որոշ լրատվամիջոցներ իրենց ինտերնետային էջերում եւ facebook սոցիալական ցանցում` հղում կատարելով իբր «Ադիդաս» ընկերության երևանյան` գոյություն չունեցող պաշտոնական ներկայացուցչությանը, ներկայացրել են ինչ-որ մարզաշապիկների լուսանկարներ, որոնք, իբր, Հայաստանի ազգային հավաքականի «նոր» «Ադիդաս» մարզաշապիկներն են:
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում է, որ դա սպեկուլյատիվ լրատվություն է և ներկայացված մարզաշապիկները ոչ մի ընդհանրություն չունեն Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզահագուստի հետ և այդ լրատվամիջոցներն ու ֆեյսբուքյան էջերը ոչ միայն խաբում են իրենց ընթերցողներին, այլ նաև խեղաթյուրում են Հայաստանի ազգային հավաքականի նոր հանդերձանքը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 5-ին, ժամը 12:00-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում, նախատեսված Հայաստանի ազգային հավաքականի «Ադիդաս» ընկերության նոր մարզահագուստի շնորհանդեսը տեղափոխվել է և կկայանա մայիսի 5-ին, ժամը 12:00-ին, ՀՖՖ գրասենյակում:









































