Բրազիլիայի ֆուտբոլասեր հասարակությունը քննարկում է Գվարդիոլայի`Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին շրջանառվող լուրերը:
Գվարդիոլայի նշանակման նպատակահարմարության քննարկումների և առաջարկությունների կապակցությամբ բրազիլական ԶԼՄ-ների միջոցով իր կարծիքն է արտահայտել նաև կատալոնացիների նախկին պաշտպան Ժուլիանո Բելետին:
«Կարծում եմ՝ Գվարդիոլայի համար ներկայումս դժվար կլինի Բրազիլիայի ազգային հավաքականի հետ հաջողություններ գրանցել: Անհրաժեշտ է որոշ ժամանակ ծանոթանալ տեղի ֆուտբոլի առանձնահատկություններին, նաև ֆուտբոլիստներին: Պետք է խորամուխ լինել բրազիլական ֆուտբոլում կատարվող իրադարձություններին: «Բարսելոնա»-ում կատարած գերազանց աշխատանքը չի նշանակում, թե մասնագետի գլխավորությամբ մեր հավաքականը նույնպիսի հաջողություններ կգրանցի»,- հայտարարել է Բելետին:







































