Հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը վերջապես որոշել է ընդունել Մյունխենի «Բավարիա»-ի հետ իր ստորագրած պայմանագրի ժամկետը երկարաձգելու առաջարկը` չնայած այն փաստին, որ կողմերը երկար ժամանակ չէին կարողանում համաձայնության գալ: Այդ մասին տեղեկացրել է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:
Ռոբենի նոր պայմանագիրը ստորագրված է 2 տարի ժամկետով, ինչը նշանակում է, որ գերմանական ֆուտբոլի գրանդում կիսապաշտպանը հանդես կգա մինչև 2015 թվականի հունիսի 30-ը:
Տաղանդավոր հոլանդացի ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2009 թվականի օգոստոսին: Գերմանիայի ազգային առաջնության ընթացիկ մրցաշրջանում Արյենը մասնակցել է 23 հանդիպումների, 11 անգամ գրավել մրցակիցների դարպասը և 5 գոլային փոխանցում կատարել:






































