Մրցավարական գործերով ՈՒԵՖԱ-ի ավագ սպա Պիեռ Լուիջի Կոլինան դիմել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի հանդիպումները սպասարկող մրցավարներին:
««Եվրո-2012»-ը կդառնա լուրջ փորձություն: Այն պատմության մեջ կմտնի ոչ միայն որպես լավագույն խաղ, այլև խաղի մրցավարության որակով: Այս պահից սկսած և մինչև մրցաշարի ավարտը դուք պարտավոր եք ինքնամոռաց աշխատել: ՈՒԵՖԱ-ն ընտրել է լավագույն 12 մրցավարական բրիգադները: Դուք այստեղ եք, քանի որ ձեզ դրսևորել եք լավագույն կողմերով: Հիմա մեզ պետք է, որ դուք ձեր աշխատանքը գերազանց կատարեք:
Եղեք թիմ: Մենք կարող ենք հաղթել, եթե հաղթի թիմը: Աշխատեք համատեղ: Դուք պետք է ընդունեք այնպիսի որոշումներ, որոնք կլինեն հասկանալի և ընդունելի:
Ժամանակակից ֆուտբոլում ոչինչ պատահական չի լինում: Այսօր մրցավարները պետք է լինեն իդեալական ֆիզիկական վիճակում: Դուք պարտավոր եք իմանալ, թե հետո ինչ կլինի խաղում: Դուք պիտի կանխագուշակեք իրադարձությունները, ոչ թե արձագանքեք դրանց: Պիտի ուսումնասիրեք թիմերի տակտիկաները, հոգեպես պատրաստ լինեք մրցաշարը սպասարկելուն:
Դուք մեր թիմն եք, մենք ուզում ենք հպարտանալ ձեր աշխատանքով: Դուք ՈՒԵՖԱ-ի թիմն եք, և մենք միշտ պատրաստ ենք ձեզ աջակցել: Եթե քրտնաջան աշխատեք, ապա ամեն ինչ կստացվի»,- ասել է Կոլինան:







































