«Սևիլիա»-ի նկատմամբ տարած 3-0 հաշվով հաղթանակից հետո մադրիդյան եռյակի՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Կարիմ Բենզեմայի և Գոնսալո Իգուաինի հաշվին արդեն Լա Լիգայում գրանցվել է 84 գոլ: Ռոնալդուն Պրիմերայի գլխավոր ռմբարկուն է՝ 43 գնդակով, Բենզեման խփել է 20 գոլ, իսկ Իգուաինը մրցակիցներին տխրեցրել է 21 անգամ:
Պորտուգալացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում արդեն 57 գնդակ է խփել (Չեմպիոնների Լիգայում՝ 10, Լա Լիգայում՝ 43, Իսպանիայի գավաթի խաղարկությունում՝ 3 և Սուպերգավաթի խաղարկությունում՝ 1):
«Ռեալ Մադրիդ»-ի արդյունավետության ռեկորդը նույնպես շարունակում է աճել: Թիմը արդեն 112 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը, իսկ առաջնության ավարտին դեռևս երեք տուր կա:







































