Իսպանական մամուլը հայտնում է, որ Բրազիլիայի «Ֆլումինենսե»-ի կիսապաշտպան Դեկուն մի շարք գովասանքի խոսքեր է հղել «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարի հասցեին:
Դեկուի կարծիքով՝ Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը չի զիջում այնպիսի աստղերի, ինչպիսիք են Լիոնել Մեսսին և Քրիշտիանու Ռոնալդուն:
«Նեյմարն արդեն գտնվում է Մեսսիի և Ռոնալդուի մակարդակին: Դա ակնհայտ կդառնա, երբ ֆուտբոլիստը սկսի հանդես գալ Եվրոպայում: Այդպիսին է իմ կարծիքը: Ֆուտբոլի աշխարհի այդ երկու աստղերի հետ Նեյմարը շատ ընդհանրություններ ունի: Նա կարողանում է հարվածել, չնայած կենտրոնական հարձակվող չէ: Գտնում եմ, որ եթե տաղանդավոր ֆուտբոլիստը հնարավորություն ունենար հանդես գալու «Ռեալ»-ում կամ «Բարսելոնա»-ում, ավելի մեծ հաջողություններ կգրանցեր»:









































