Թայվանի Սինբեյ խոշորագույն քաղաքի քաղաքապետարանը հրաման է տվել սահմանափակել ածխի վաճառքը խոշոր խանութներում, որ կասեցնի ինքնասպանների թվի աճը, որոնք նախընտրում են ինքնասպան լինել փակ սենյակում` թունավորվելով գազից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այսուհետև Թայվանում ածուխը պետք է պահվի սպառողի համար անհասանելի վայրերում, իսկ գնորդներին ածուխ վաճառելիս հարկ է զննել նրանց «արտաքին տեսքի դեպրեսիվ վիճակը»:
Սենյակում ածուխ այրելը Թայվանում կյանքին հրաժեշտ տալու ամենատարածված եղանակն է: Կղզին Ասիայում ինքնասպանությունների թվով զբաղեցնում է վարկանիշային հորիզոնականների առաջատար տեղերը:








































