Ինչպես հայտնում է RadarOnline.com կայքը, հանրահայտ բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ութերորդ անգամ հայր է դարձել: Երեքշաբթի օրը` հունվարի 25-ին, Մայքի կինը` Լակիհ Սփայսերը, Լաս Վեգասի հիվանդանոցներից մեկում տղա է լույս աշխարհ բերել:
«Մայքը և Լակիհը երջանիկ են և իրենց շատ լավ են զգում»,- հայտնել է զույգին մոտ կանգնած աղբյուրը: Մայք Թայսոնն ու Լակիհ Սփայսերն ունեն նաև երկամյա դուստր:
Երեխայի սպասելու մասին լուրը զույգը հայտնել էր 2010 թ. սեպտեմբերին:
Սա Թայսոնի երրորդ ամուսնությունն է: Նրա առաջին կինը եղել է դերասանուհի Ռոբին Գիվենսը, որի հետ նա ամուսնացել էր 1988 թ., երկրորդը` 1997 թ. Մոնիկա Թերներն էր, որի հետ ամուսնալուծվել է 4 տարի անց:
Թայսոնն ունի 5 երեխա` Ռայնա, Ամիր, Միկի, Միգուալ, Դ’Մատո, ինչպես նաև Էքսոդուս դուստրը, որը մահացել էր մարզադահլիճում սարքերի լարերից մեկով խեղդամահ լինելու պատճառով: