«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հերքում է լուրերն այն մասին, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը իրենցից պահանջել է թիվ 4 ընտրատարածքում հանել Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը` հօգուտ «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի: «Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ր. Հովհաննիսյանը:
Անդրադառնալով տեղամասային հանձնաժողովներում ունեցած իր 50 տեղերը ՀՀԿ–ին զիջելու «Ժառանգության» քայլին ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ դրանք համակարգչային վրիպակի հետևանք են, և դրանում մեղավոր է կուսակցությունն ու անձամբ ինքը:
Նա նշեց՝ եթե օրենքի շրջանակներում հնարավոր լինի ուղղել այդ սխալը, ապա կուղղեն, եթե ոչ, կտեղեկացնեն, թե որ ընտրատարածքներում կունենան լիազորված անձինք: