Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հույս է հայտնել, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչի շրջանակներում հնարավորություն կունենա ականատես լինելու Մադրիդի «Ռեալ»-ի և «Բարսելոնա»-ի դիմակայությանը:
Մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումներում «արքայական ակումբ»-ի մրցակիցը կլինի Մյունխենի «Բավարիա»-ն, իսկ կատալոնացիները կփորձեն հաղթահարել Լոնդոնի «Չելսի»-ի արգելքը:
«Կարծում եմ՝ արտահայտած կլինեմ շատերի տեսակետը, եթե ասեմ, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում ցանկանում ենք տեսնել «Ռեալ» և «Բարսելոնա» ակումբները: Վստահ եմ, որ ազգային հավաքականի մթնոլորտին դա չի վնասի: Ֆուտբոլիստները բոլոր առումներով պատրաստ են նմանատիպ դիմակայությունների»,- ասել է Դել Բոսկեն իսպանացի լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:







































