Friday, 19 06 2026
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր

Մաշտոցի պուրակի ապամոնտաժող խումբը անտեսելու է երկաթյա արգելապատնեշները

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում են, որ ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ Մենք` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում կառուցված ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը նախաձեռնած բրիգադների անդամներս, կրկին հրապարակավ հայտարարում ենք, որ անտեսելու ենք առանց օրինական հիմքերի այդ շինությունների պաշտպանության նպատակով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, չենք ենթարկվելու ոստիկանության անօրինական հրամաններին և ապամոնտաժելու ենք ինքնակամ շինությունները։

Մեզ համար ակնհայտ է, որ Մաշտոցի այգում մինչ օրս ոստիկանության կատարած բոլոր գործողությունները` ներառյալ 2012 թվականի ապրիլի 15-ին այգում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված և իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը, չեն համապատասխանում այդ իրավապահ մարմնի` օրենքով սահմանված լիազորություններին։

Ստիպված ենք հիշեցնելու ոստիկանությանը, որ Հայաստանի գործող օրենսդրության համաձայն վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է`

1. այնպիսի մի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, հանրային սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, երբ այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի,

2. ի պաշտպանություն հակաիրավական ոտնձգությունից պետական կամ հասարակական կարգի, հանրային սեփականության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, կառավարման սահմանված կարգի ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդ որում` թույլ չտալով անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:

Կրկին հայտնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը, ով նախապես գրավոր տեղեկացրել է ոստիկանությանը իր քաղաքացիական անհնազանդության մասին և ցուցաբերել է այդ անհնազանդությունը փաստացի կատարված գործողություններով, խորին համոզմունք ունի, որ, չենթարկվելով պետության ներկայացուցիչների անօրինական հրամաններին, կատարում է իր քաղաքացիական պարտքը և, անտեսելով պետության կողմից պատժիչ և/կամ ռեպրեսիվ գործողությունների կիրառման հնարավորությունը, պատրաստ է առանց բռնության իրականացնել իր առջև դրված նպատակը։

Ուստի ոստիկանությանը տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին Մաշտոցի այգում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել է քառասունից ավել քաղաքացի, որոնք բոլորը` հեռացնելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց և հանրության իրավունքների իրացման նպատակով մտել են ոստիկանների կողմից անօրինական հիմքերով պահպանվող տարածք և փորձել ապոմոնտաժել այնտեղ գտնվող ինքնակամ շինությունը: Այդ փաստից ելնելով համոզմունք ենք հայտնում, որ ոստիկանության կողմից իր ենթադրյալ լիազորությունների շրջանակում ապամոնտաժող բրիգադների չորս անդամների նկատմամբ հարուցված և իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը ոչ միայն անօրինական է, այլև ձևական բնույթ ունի։ Եթե ոստիկանությունը ի զորու չէ իր վարույթում ընդգրկելու տվյալ դեպքին մասնակցած բոլոր ապամոնտաժողներին, ապա մենք պատրաստ ենք այդ գործում առկա ձևականությունը վերացնելու նպատակով ոստիկանությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Միևնույն ժամանակ տեղյակ ենք պահում, որ պետության որևէ պատժիչ և/կամ ռեպրեսիվ գործողության կիրառումը որևէ կերպ չի կարող մեր հայտարարած նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողություններից հրաժարվելու հիմք դառնալ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում