Kicker պարբերականին տված հարղազրույցում Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը քննադատել է Բունդեսլիգայի որոշ ակումբների` նրանց մարզչական շտաբի փոփոխությունների պատճառով:
«Ակումբները պետք է հույս դնեն այն մարզչի վրա, որը կհասկանա ակումբի փիլիսոփայությունը և կկարողանա անհրաժեշտ արդյունքն ապահովել: Բեռլինյան «Հերտա»-ն տարեկան 3-4 մարզիչ է փոխում, որը և հանգեցնում է նրան, որ ամեն ինչ փլուզվում է, իսկ թիմը ցույց է տալիս անարդյունավետ ֆուտբոլ»,- ասել է Լյովը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում Բունդեսլիգայի ակումբների կեսից ավելի փոխեցին իրենց մարզիչներին, իսկ որոշ ակումբներ` նույնիսկ 2-3 անգամ: Դե, իսկ «Հերտա»-ն ռեկորդակիրն է, քանզի ակումբը 4 մարզիչ փոխեց:









































