«Շախմատը դպրոցում» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել է ապրիլի 18-ին Տալլինում, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը հայտարարել է, որ Անդրկովկասում շախմատը ծաղկում է ապրում:
«Եթե վերցնենք նախկին Խորհրային միության տարածքը, ապա մերձբալթյան երեք երկրներում շախմատի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ նվազել է, բայց Անդրկովկասում ուղղակի ծաղկում է ապրում: Հայաստանում շախմատը մտցված է դպրոցական ծրագրի մեջ` չնայած այնտեղ նախագահն է շախմատի ֆեդերացիայի նախագահը: Վրաստանը հիմա ընդունել է նոր համակարգչային Kasparov Chess Foundation ծրագիրը: Ես չեմ կարող ասել, որ Ռուսաստանում վատացել է վիճակը. ինչ-որ բան պահպանվել է, բայց այն, ինչ նախկինում էր նկատվում, հիմա նույնիսկ մոտ չէ դրան»,- ասել է Կասպարովը:






































