Իտալական լրատվամիջոցների տեղեկատվության համաձայն` «Յուվենթուս»-ի ֆուտբոլիստների համար մրցաշրջանը չի ավարտվի Իտալիայի ազգային առաջնության 2011/2012 թվականի մրցաշրջանի ավարտի հետ:
Football Italia-ն հայտնում է, որ ընթացիկ տարվա մայիսի 27-ին կմեկնարկի ակումբի շրջագայությունն Ավստրալիայով: «Բյանկոներիներ»-ը մի շարք ընկերական հանդիպումների կմասնակցեն: Նմանատիպ հանդիպումների հայտեր են ներկայացրել Բրիսբենի, Սիդնեյի, Մելբուրնի թիմերը:
Առայժմ հայտնի չէ, թե որքանով այս շրջագայությունը կհամալրի թուրինցիների բյուջեն: Հավանաբար, խոսքը միլիոնների մասին կլինի:






































