Իսպանիայի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումից առաջ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել կայանալիք խաղի մասին:
«Եթե «Ռեալ»-ը հաղթանակ տանի, ապա կհռչակվի երկրի չեմպիոն: Մենք անպայման պետք է հաղթենք, հակառակ դեպքում հնարավորություն չենք ունենա նվաճել Լա Լիգայի չեմպիոնի տիտղոսը:
«Արքայական ակումբ»-ը Կատալոնիա կգա հաղթանակի համար: Մեր գրոհների ժամանակ բազում ազատ գոտիներ են ստեղծվում, ինչից էլ կարող են օգտվել մադրիդցիները: Հակառակորդը չի պաշտպանվի ինչպես «Չելսի»-ն, քանզի «Ռեալ»-ը մեր մրցակիցներից ամենաուժեղն է: Նրանք հիանալի են գործում նույնիսկ պարտվելիս», – ասել է Գվարդիոլան










































