Իսպանական As հանդեսի հաղորդմամբ «Ռեալ»-ի կիսապաշտպան Լասանա Դիարայի տրանսֆերային գործարքի հարցը կարելի է ավարտված համարել:
Ֆուտբոլիստը նախնական պայմանավորվածության է եկել թուրքական «Գալաթասարայ»-ի հետ և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի այդ ակումբ:
«Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել էր, որ ցանկանում է իր թիմի կազմում հաջորդ մրցաշրջանում ևս տեսնել Դիարային, սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչը Գերմանիայում հանդիպել է թուրքական ակումբի ղեկավարության հետ և պայմանագրի շուրջ համաձայնության են եկել:
Դիարան «Գալաթասարայ»-ի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 5,5 մլն եվրո:






































