Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոստովանել է, որ իրեն կհետաքրքրի «Չելսի»-ում աշխատելու հնարավորությունը, եթե համապատասխան առաջարկ ստանա անգլիական ակումբի ղեկավարությունից:
Ամենայն հավանականությամբ ո՛չ Ժոզե Մոուրինյոն, ո՛չ Խոսեպ Գվարդիոլան չեն տեղափոխվի լոնդոնյան ակումբ, այդ իսկ պատճառով «Չելսի»-ի ղեկավարությունը ստիպված կլինի ընտրություն կատարել իրական թեկնածուների շարքից:
«Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական թեկնածուն 46-ամյա Բլանն է, ում` Ֆրանսիայի ֆուտբելի ֆեդերացիայի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է «Եվրո-2012»-ից հետո: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ իրեն հետաքրքրում է լոնդոնյան ակումբում աշխատելու առաջարկը:
«Միշտ էլ հաճելի է, երբ հզոր ակումբները հետաքրքրվում են քո ծառայություններով: Ես ցանակնում եմ շարունակել իմ աշխատանքը Ֆրանսիայի հավաքականում, բայց եթե բացառիկ առաջարկ ստանամ որևէ ակումբի կողմից, ապա պատրաստ եմ հեռանալ»,- Բլանին մեջբերում է
Le Parisien-ը:







































