Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Մանթաշևի ժառանգները այցելել են Թբիլիսի

Երևանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշևի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը, որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին երկօրյա այցելությամբ գտնվում էին Թբիլիսիում:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԳՆ մամլո գրասենյակից:

Թբիլիսյան շրջագայության ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելիի և Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ղեկավար Զաալ Սամադաշվիլիի հետ: Հանդիպումներին ներկա է եղել Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Հանդիպումների ընթացքում արձանագրվել է Թբիլիսի մշակութային և հասարակական կյանքում թբիլիսահայ երկու մեծ բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշևի և Միքայել Արամյանցի անգնահատելի ավանդը: Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում կարևորվել է դարասկզբի հայ մեծանուն գործարարների բարեգործությունների, ինչպես նաև նրանց ժառանգության մասին երիտասարդ սերունդներին իրազեկելու անհրաժեշտությունը:

Ալեքսանդր Մանթաշևի ժառանգները Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ հյուրընկալվել են վրացահայ Դավթյանների ընտանիքում, որտեղ կայացել է հանդիպում տեղի հայ մտավորականության ներկայացուցիչների հետ: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով Մանթաշևի մեծ բարերարության և մարդասիրական գործունեությանը, բարձր է գնահատել Թբիլիսիի անվանի բոլոր հայերի ունեցած ավանդը և տիկին Ժաննա Դավթյանին հանձնել հայապահպանության գործին նվիրվածության համար ՀՀ Սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի հուշամեդալը:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, անդրադառնալով վիրահայ համայնքի հարուստ պատմությանը, կարևորել է եկեղեցու շուրջ համայնքի համախմբվածության և իր հավատքին նվիրված լինելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան մասնաճյուղի նախագահ Ենոք Թադևոսյանը, ով ներկայացրել է Ալեքսանդր Մանթաշևի 100-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» իր հեղինակած գրքույկը:

Մանթաշև կրտսերը, հուզմունքով և հպարտությամբ ունկնդրելով իր պապի հայրենանվեր և ազգանվեր գործերի մասին հուշերն ու պատմությունները, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը մաղթել է հարատևություն:

Հաջորդ օրը Թբիլիսիում գտնվող Մանթաշյան տոհմի ներկայացուցիչներին ՀՀ դեսպանությունում ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով ընդհանուր ուրվագծերով հյուրերին ներկայացրեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկայիս օրակարգը և հայ համայնքի գործունեությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում