Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան խոստովանել է, որ Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կայացած Լիսաբոնի «Սպորտինգ»-ի հետ առաջին հանդիպմանն իր թիմի պարտությունն օրինաչափ էր: Այդ մասին հայտնել են իսպանական ԶԼՄ-ները:
Ամբողջ խաղի ընթացքում առավելությունն արգենտինացի մասնագետի սաների կողմն էր: Նրանք հաղթում էին 1:0 հաշվով, սակայն հանդիպման ավարտին 2 գնդակ բաց թողեցին և պարտություն կրեցին:
«Պետք է ասեմ, որ խաղի արդյունքն արդարացի է: Այժմ պետք է փորձենք եզրափակիչ անցնելու խնդիրը լուծել պատասխան խաղի ընթացքում: Պետք չէ այդ հարցը ընկալել որպես անլուծելի: Իմ թիմի պարտության մեղավորներից մեկը ես եմ: Էրերայի փոխարեն խաղադաշտ ուղարկեցի Սան-Խոսեին, և այդ որոշումը բացասական ազդեցություն ունեցավ «Ատլետիկ»-ի խաղի վրա»,- հայտնել է Բիելսան:










































