Հարավային Օսիայի տարածքում բացահայտվել է Точка-У ռուսական օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգը, որի գործողության շառավիղը 120 կիլոմետր է: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով Ռուսաստանի հարավային ռազմական օկրուգի իր աղբյուրներին: Բացի այս համակարգից` Օսիայում արդեն տեղակայված է Смерч հրթիռային համակարգը: Աղբյուրի փոխանցմամբ, վրացական հատուկ ծառայությունները տեղյակ են, որ Հարավային Օսիայում կան հրթիռային համակարգեր, որոնք կարող են արդյունավետորեն հետ մղել Վրաստանի ցանկացած ռազմական գործողություն: Точка-У համակարգը նախատեսված է հակառակորդի թիկունքում փոքր չափերի թիրախներ խոցելու համար. այն առաջին անգամ կիրառվել է 1989 թ.-ին: