Միանգամից մի քանի եվրոպական գերակումբներ հետաքրքրվել են ֆրանսիացի 16-ամյա կիսապաշտպան Ժուլիեն Նտչամի ծառայություններով:
La Gazzetta dello Sport հանդեսի փոխանցմամբ իստալական «Միլան»-ը, «Ինտեր»-ն ու «Յուվենթուս»-ը, ինչպես նաև անգլիական «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ «Հավր»-ի և Մ-16 տարեկանների Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը ցանկանում է գալիք ամռանը հեռանալ ակումբից, սակայն դեռևս պարզ չէ, թե որ թիմում կհայտնվի նա:








































