Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը անցկացրեց իր 100-րդ պաշտոնական խաղը «արքայական ակումբ»-ի կազմում: Հոբելյանական դիմակայությունը գերմանացի ֆուտբոլիստը նշեց «Բավարիա»-ի դարպասի գրավմամբ:
«Ռեալ»-ի կազմում Օզիլը մասնակցել է 67 խաղի` Իսպանիայի ազգային առաջնությունում, 20 խաղի` Չեմպիոնների Լիգայում: 11 խաղ ֆուտբոլիստն անց է կացրել Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակներում և 2-ը` Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում:
Օզիլն «արքայական ակումբ» է տեղափոխվել 2010 թվականի ամռանը`«Վերդեր»-ից:







































