«Միլան»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլան իտալական հեռուստատեսությամբ մեկնաբանել է իր աստղային հաճախորդի ապագան:
«Ներկա դրությամբ «Միլան»-ի ղեկավարությունը չի ցանկանում վաճառել Իբրահիմովիչի տրանսֆերը, իսկ Զլատանն էլ, իր հերթին, չի պատրաստվում լքել ակումբը: Այնպես որ, իրավիճակը չափազանց պարզունակ է: Մնացած բոլոր լուրերը, որոնց համաձայն Իբրահիմովիչն այլ ակումբ է տեղափոխվում, սուտ են: Նմանատիպ տեղեկատվությունները հիմնավորված չեն. ինչ-որ մեկի երազանքների արդյունքն են: Զլատանն երբեք չի թաքցնում իր մտադրությունները: Նա շարունակելու է հանդես գալ «Միլան»-ում»,- նշել է Ռայոլան:








































