Իսպանական լրատվամիջոցները հաղորդում են, որ «Ֆլամենգո»-ի առաջատար Ռոնալդինյոյի եղբայրը, ով նաև նրա գործակալն է, բրազիլական Պարտու-Ալեգրի քաղաքի դատարանի կողմից դատապարտվել են 5.5 տարվա ազատազրկման:
Այդ դատավճռի հիմք են հանդիսացել Ռոբերտե դե Ասիսու Մորեյրոյի գործողությունները, ըստ որի նա մեղադրվում է փողերի լվացման և հարկեր չմուծելու մեջ: Հայտնում են, որ նա ուներ Շվեյցարիայում հաշվեհամար, որի մասին տեղյակ չէր պահել Բրազիլիայի համապատասխան մարմիններին:
Ռոնալդինյոն իր հերթին հայտնել է, որ այդ գումարները նա բարեգործական նպատակներով է տվել իր ներկայացուցչին:










































