Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումից հետո (1:0) կազմակերպված մամլո ասուլիսին Ջոն Թերին և Ֆրենկ Լեմպարդը խոսել են իրենց թիմի հաջողության մասին:
«Կարծում եմ, որ «Չելսի»-ն մարտավարության առումով ցուցադրեց անթերի խաղ: Հանդիպման միակ գնդակը «Չելսի»-ի դասական գրոհներից մեկի արդյունքն էր: Մենք հաջողությամբ պաշտպանվում էինք և մեր բախտն էինք որոնում հակագրոհների ժամանակ: Պատասխան հանդիպման ընթացքում մենք գործելու ենք նույն կերպ. պաշտպանվելու ենք և փորձելու ենք հակագրոհել», – ասել է Լեմպարդը:
« «Բարսելոնա»-ն շատ ուժեղ ակումբ է, իսկ Դրոգբան` փայլուն ֆուտբոլիստ: Մենք ապացուցեցինք, որ չենք վախենում «Բարսա»-ից», – ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերել է Թերիի խոսքերը:









































