Սուդանի նախագահ Օմար Ալ-Բաշիրը հայտարարել է, որ կարող է «միջատների նման ոչնչացնել Հարավային Սուդանի առաջնորդներին»: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` տեղեկացնելով, որ այս հայտարարությունը հնչում է երկու երկրների միջև հարաբերությունների ծայրաստիճան լարված պայմաններում:
Ելույթ ունենալով Սուդանի մայրաքաղաք Խարտումում` Ալ-Բաշիրն ասել է, որ Հարավային Սուդանին «պետք է ազատել» իր ներկայիս առաջնորդներից:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Սուդանը Հարավային Սուդանը հայտարարել էր թշնամի երկիր: Երկու կողմերը անցած շաբաթվանից սահմանային շրջաններում մարտեր են վարում` փորձելով այդ կերպ որոշել վիճահարույց տարածքների ճակատագիրը: Հիշեցնենք նաև, որ Հարավային Սուդանն անկախացել է անցած տարվա հունիսին:









































