Հունգարական ֆուտբոլը հայտնվել է պոռնոսկանդալի կենտրոնում: «Դունակեցի» ակումբի ֆուտբոլիստները մասնակցել են մեծահասակների համար նախատեսված ֆիմերի նկարահանմանը:
Մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ խոստովանել են, որ մասնակցել են պոռնոֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներին: Նշենք, որ նկարահումներն անցկացվել են ակումբի հանդերձարանում:
«Այդպիսի բաները երբեք չեն մոռացվում: Մեզ ասացին, որ մարզումները 4 օրով հետաձգվել են, բայց մենք կարող ենք գալ և կարևոր գործ կատարել մեր ակումբի համար»,- հայտարարել է «Դունակեցի»-ի նախկին ֆուտբոլիստներից մեկը, ով ցանկացել է չբացահայտել իր անունը:
«Կատարվածը հանցագործություն է»,- հայտարարել է քաղաքապետ Չաբա Դիոսը:
«Հիշում եմ, որ մարզումները հետաձգվել էին: Դա տեղի է ունեցել գարնանը, բայց ես չէի էլ կարող ենթադրել, որ մեր հանդերձարանում կարող էր նման բան կատարվել»,- ասել է ակումբի գլխավոր մարզիչ Իմրե Լեբոնիցկին:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել կատարվածի վերաբերյալ:







































