Մալիի պետական հեղաշրջման արդյունքում պաշտոնանկ արված նախագահ Ամադու Թումանի Թուրեն ներկա պահին գտնվում է երկրում Սենեգալի դեսպանատան տարածքում:
«Նախագահ Ամադու Թումանի Թուրեն ներկա պահին գտնվում է Մալիի մայրաքաղաք Բոմակոյում` Սենեգալի դեսպանատան տարածքում»,- France Presse-ը մեջբերում է Սենեգալի նախագահ Մակի Սելլայի հայտարարությունը:
Մալիում հեղաշրջումը տեղի է ունեցել մարտի 21-ի լույս 22-ի գիշերը: Զինվորականները մարտի 27-ին նոր սահմանադրություն են ընդունել, որում ասվում է, որ Մալին հանդիսանում է «իրավունքի և բազմակարծական ժողովրդավարության պետություն», որտեղ երաշխավորված են մարդու հիմնարար իրավունքները»:
Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Մալիի տապալված նախագահը հրաժարական տվեց, իսկ ապրիլի 12-ին երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դիոնկունդ Տրաորեն անցավ իր պարտականությունների կատարմանը։









































