Thursday, 11 06 2026
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
18:50
Անգլիան 60 տարի անց աշխարհի գավաթի հույսը դնում է գերմանացի մարզչի վրա
16:20
Սպերցյանի հայրը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայից առաջարկ կա
11:00
Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 3 խաղափուլ. ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստուհիները
17:40
«Փյունիկ»-ը երկարաձգել է պայմանագիրը երկու ֆուտբոլիստի հետ
17:29
«Լիվերպուլը» նոր գլխավոր մարզիչ կունենա
09:10
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
00:50
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր գործադիր տնօրեն ունի
00:10
«Նոա»-ն մանկապատանեկան ֆուտբոլի նոր կենտրոն կունենա
20:10
Նեյմարը թիմի կուռքն է. Վինիսիուս
17:20
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը

Իսպանիայի առաջնություն. Բարսելոնան անհետաքրքիր է դառնում

Շաբաթ և կիրակի օրերին կայացան Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի հանդիպումները:

Մեկնարկային խաղում «Սևիլիա»-ն «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում խոշոր` 4:1 հաշվով պարտության մատնեց «Լևանտե»-ին: Հեթ տրիկի հեղինակ դարձավ Լուիս Ֆաբիանոն:

Հաջորդ խաղը տեղի ունեցավ հանրահայտ «Նոու Կամպ»-ում. «Բարսելոնա»-ն հերթական հեշտ հաղթանակը տարավ Իսպանիայի առաջնության արդեն կարևոր էլ չէ, թե որ թիմի նկատմամբ: Տպավորությունն այնպիսին է, որ Գվարդիոլայի սաներն ամեն անգամ նույն թիմի հետ են խաղում և եթե այդ օրը մրցակցի դարպասապահը լավ է խաղում, ապա ընդամենը 3 գնդակի տարբերությամբ են հաղթում: «Լևանտե»-ի դարպասապահը հրաշալի անցկացրեց վերջին հանդիպումը. «Բարսա»-ի կազմում մեկական գոլի հեղինակ դարձան Պեդրոն, Մեսսին և Ինիեստան:

Շաբաթ օրվա վերջին խաղում «Վալենսիա»-ն ու «Մալագա»-ն իսկական ներկայացում պարգևեցին «Մեստալիա»-ում հավաքված 55 հազար երկրպագուներին: Հանդիպման 10-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոնդոնը, վեց րոպե անց վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց «Մալագա»-ի նորեկ Դեմիկելիսը, Մատան դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 36-րդ րոպեին Ռոնդոնը կրկին առաջ մղեց հյուրերին: Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին Սոլդադոն խփեց երկրորդ պատասխան գնդակը, 12 րոպե անց մրցավարը կրկին կարմիր քարտով պատժեց «Մալագա»-ի ֆուտբոլիստներին: Ռոսարիոյի հեռացումից 3 րոպե անց արդեն տանտերերը հաշվի մեջ առաջ անցան, գոլի հեղինակ դարձավ Բանեգան: Թվում էր` «Վալենսիա»-ն այլևս խնդիրներ չի ունենա, բայց 79-րդ րոպեին 9 հոգով մնացած «Մալագա»-ի մյուս նորեկ Բապտիստան հավասարեցրեց խաղի հաշիվը: Ասքանով ամեն ինչ չավարտվեց. մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ադուրիսը հաղթանակ պարգևեց «Վալենսիա»-ին:

Կիրակնօրյա հանդիպումներից կարելի է առանձնացնել Մարիդի «Ռեալ»-ի դժվարին հաղթանակը «Մալյորկա»-ի նկատմամբ: «Արքայական» ակումբի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Բենզեման:

«Վիլյառեալ»-ը Ռոսիի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադ»-ին: «Էսպանյոլ»-ը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ, այս անգամ հյուրընկալվելիս` «Խետաֆե»-ի նկատմամբ:

Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Ալմերիա»-«Օսասունա»` 3:2, «Սպորտինգ Խիխոն»-«Ատլետիկո Մադրիդ»` 1:0, «Սարագոսա»-«Դեպորտիվո»` 1:0: «Ատլետիկ Բիլբաո»-«Հերկուլես» հանդիպումը կկայանա այսօր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում