Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի «Չելսի» – «Բարսելոնա» դիմակայության առաջին հանդիպումից առաջ «արիստոկրատներ»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը հույս հայտնեց, որ իր ակումբը կկարողանա հաղթահարել կատալոնական թիմի արգելքը:
«Ինձ դուր է գալիս կատալոնացիների դեմ խաղալը: Նրանց դեմ խաղերում ես լավ վիճակագրական տվյալներ ունեմ: «Բարսելոնա»-ի դեմ հանդիպումներում պետք է խաղալ հակագրոհների մարտավարությամբ, որտեղ ես ինձ լավագույններից մեկն եմ համարում:
Դեռ այն ժամանակ, երբ հանդես էի գալիս «Ատլետիկո»-ում, հաղթել եմ «Կամպ Նոու» մարզադաշտում երկու կամ երեք անգամ: Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք դիմադրել մրցակցին և հաղթահարել նրա արգելքը», – «Չելսի»-ի պաշտոնական կայքը մեջբերել է Տորեսի խոսքը:
Հիշեցնենք, որ Տորեսը «Ատլետիկո»-ի կազմում 7 անգամ գրավել է կատալոնյան ակումբի դարպասը:










































