Volkswagen խմբի մեջ մտնող գերմանական Audi ավտոարտադրողը մոտ է այն բանին, որ հայտարարի իտալական Ducati սպորտային մոտոցիկլետների արտադրողի գնման մասին:
Audi-ն համաձայնության է եկել Investindustrial-ի հետ` իտալական բրենդի ներկայիս սեփականատիրոջ հետ Ducati-ն 860 մլն դոլարով, (ներառյալ պարտքերը) ձեռք բերելու շուրջ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը` հղում կատարելով Audi-ի իր աղբյուրներին:
Գործակալության աղբյուրների համաձայն` Ducati-ի պարտքերը կազմում են 200 մլն եվրո:
Ducati-ի գնմամբ Volkswagen խմբի պորտֆելը կաճի` հասնելով 12 տարբեր բրենդների, սակայն Ducati-ն կդառնա միակ մոտոբրենդը:
Հաղորդվում է, որ Audi-ն պաշտոնապես կհայտարարի իր գնման մասին Համբուրգում Volkswagen-ի բաժնետերերի ամենամյա հավաքի ժամանակ:









































