ՀՖՖ պաշտոնական կայքի տեղեկացմամբ` ապրիլի 17-ին Թբիլիսիում կայացել է ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված պատանեկան մրցաշարի 3-րդ տեղի համար հանդիպումը: Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային հավաքականը կիսաեզրափակիչում պարտվել էր Վրաստանի իր հասակակիցներին` 0:4 հաշվով, իսկ այսօր 3-րդ տեղի համար հանդիպում անցկացնելով Ղազախստանի ընտրանու հետ` պարտություն է կրել 1:0 հաշվով:





































