BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցելուց հետո հայտարարել է, որ Վրաստանը սրում է իրավիճակը տարածաշրջանում.
«Բաց երկնքի մասին պայմանագրից դուրս գալով՝ Վրաստանը սրում է իրավիճակը տարածաշրջանում: Վրաստանի այդ գործողությունները սադրիչ և ապակայունացնող են: Իրավիճակի ապակայունացման Վրաստանի տվյալ փորձը ձախողվելու է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, հայտարարել էր, որ Վրաստանը խախտել է Ռուսաստանի իրավունքը:









































