Նախքան հուլիսի 3-ի պրեմիերան՝ The Amazing Spider-Man ֆիլմը շարունակում է երկրպագուների համար աստիճանաբար բացահայտել իր բովանդակությունը:
EW.com-ը հաղորդում է, որ ճապոնական նոր թրեյլերն առավել խորությամբ է ներկայացնում Փիթեր Փարքերի պատմությունն ու ֆիլմի բարդ դինամիկան:
Ֆիլմի հիմնական թեման նույնն է` որքան ավելի շատ ուժ, այնքան ավելի շատ պատասխանատվություն։ Սրան միահյուսվում է հերոսների մշտական պայքարը չարի դեմ:









































