Ուկրաինայի ընթացիկ առաջնության 27-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ «Զարյա» – «Շախտյոր» մրցավեճը: Հանդիպման 8-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը առաջ մղեց հյուրերին: 22 րոպե անց Մխիթարյանը վաստակեց 11մ հարված, որը դիպուկ իրացրեց Լուիս Ադրիանոն: 74-րդ րոպեին, երբ հանդիպման հաշիվը 1:3 էր, Մխիթարյանը խփեց ևս մեկ գնդակ` հեղինակելով դուբլ:
«Զարյա» – «Շախտյոր»` 1:5,
0:1 Մխիթարյան (8’), 0:2 Տեյշյրա (16’), 0:3 Լուիս Ադրիանո (33’, 11մ), 1:3 Սիլյուկ (72’), 1:4 Մխիթարյան (74’), 1:5 Սռնա (77’)
27-րդ տուրից հետո Ուկրաինայի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում են Կիևի «Դինամո»-ն և Դոնեցկի «Շախտյոր»-ը, որոնք վաստակել են 70-ական միավոր: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Մետալիստ»-ը, որն իր ակտիվում ունի 57 միավոր:







































