Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունն ուսումնասիրում է «Վերդեր»-ի դարպասապահ Թիմ Վիզեի` «արքայական ակումբ» տեղափոխության հնարավոր տարբերակը:
Ակումբի ղեկավարները ցանկանում են, որ Իկեր Կասիլյասի մրցակիցը բարձրակարգ դարպասապահ լինի: Այդ առումով 30-ամյա գերմանացու թեկնածությունն ամենահարմարն է:
Ավելի վաղ Վիզեն հայտարարել էր 2012թ. ամռանը ազատ գործակալի իրավունքներով «Վերդեր»-ը լքելու իր կայացրած որոշման մասին: Լրատվամիջոցներում շրջանառվում էր «Միլան»-ի ղեկավարների՝ Ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու ցանկության վարկածը:









































