Victoria’s Secret ընկերությունում համալրում է տեղի ունեցել: Ադրիանա Լիմայի ու Ալեսանդրա Ամբրոսիոյի փոխարեն, ովքեր փոքրիկների են սպասում, եկել է գերմանացի մոդել Տոնի Գարնը:
19-ամյա Գարնը արդեն հասցրել է մեկ անգամ փորձել հրեշտակի թևերը բրենդի ամենամյա շոուի ժամանակ: Այս մասին հայտնում է MyJane պորտալը: Ցուցադրությունը նրա համար դարձավ վճռական, ինչի արդյունքում նա դարձավ Victoria’s Secret ապրանքանիշի դեմքը:
Հիշեցնենք, որ Victoria’s Secret-ի երկնային հրեշտակների շարքում հայտնվելը հեշտ չէ: համարվում է, որ ապրանքանիշը համագործակցում է միայն շքեղ արտաքինով մոդելների հետ:









































